Հիմք ընդունելով Լուսինե Խորենի Ափինյանի դիմումը, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21042021-06-0035 և Լուսինե Խորենի Ափինյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18062021-06-0009 վկայականները, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով և 2-րդ մասով` որոշում եմ.
1. Վանաձոր քաղաքի Թատերական փողոց թիվ 2/2-7 հասցեում գտնվող, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակված նախագծի համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 20.0քմ մակերեսով հողամասը հողի կադաստրային արժեքով՝ 497780 (չորս հարյուր իննսունյոթ հազար յոթ հարյուր ութսուն) դրամով, նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով օտարել Լուսինե Խորենի Ափինյանին:
2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Լուսինե Խորենի Ափինյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 20.0քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր: