Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 231
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2230
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 2024 թվականի N 2230

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ 2-ՐԴ ԱՎԱՆ, ԹԻՎ 28 (ՊԱՅՄԱՆԱԿԱՆ) ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԻԿՏՈՐԻԱ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՌՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Վիկտորիա Անդրանիկի Լոռյանի դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 12․12․2023թ. տրված թիվ 7037 (նոտարական ակտի կոդ։ 741-20231212-66-7543906), թիվ 7038 (նոտարական ակտի կոդ։ 741-20231212-66-7543914) և թիվ 7088 (նոտարական ակտի կոդ։ 741-20231213-66-7547701) հայտարարությունները, Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, 04․07․2024թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-228/24 Ի եզրակացությունը, ՀՀ կադաստրի կոմիտե տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2023VESUWE, 2024PBTGAJ), «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավան, թիվ 28 (պայմանական) հասցեում կառուցված բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 134․1քմ մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1990թթ., դրա կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 134․1քմ մակերեսով հողամասը զբաղեցվել և շահագործվում է սկսած 1990թ.-ից:

Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.

1. Ճանաչել Վիկտորիա Անդրանիկի Լոռյանի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավան, թիվ 28 (պայմանական) հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 134․1քմ  մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:

2. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Բուլղարական ավան 2-րդ թաղամաս, 28 բնակելի տուն:
 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.30 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner