26.03.24
Մասնակցային բյոջետավորման նախագծերի քվեարկության արդյունքները
|
Սիրելի վանաձորցիներ, Ուրախ ենք տեղեկացնել, որ Մասնակցային բյոջետավորման նախագծերի քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել «Մեկ քայլ առաջ դեպի համընդհանուր նախադպրոցական ներառական կրթություն» ծրագիրը։Այն ներկայացրել էր «Լուսաստղ» ԲՀԿ-ի ներկայացուցիչ Անի Գաբրիելյանը։ Հաղթող ծրագրի նպատակն է Վանաձոր համայնքի մանկապարտեզներում հիմնել նորարարական զգայական ներառման սենյակներ, որոնցից կօգտվեն մանկապարտեզներ այցելող բոլոր երեխաները, ինչը կնպաստի հաշմանդամություն ունեցող երեխաների հույզերի կառավարմանը: Վանաձորի նախակրթական հաստատությունները նոր մարտահրավերների առջև են կանգնած՝ անցում դեպի ներառական նախադպրոցական կրթության: «Լուսաստղ» ԲՀԿ –ն 2024թ. մասնակցային ...
Մանրամասն |
|
14.03.24
Քվեարկության է դրվել Մասնակցային բյուջետավորման 4 նախագիծ
|
Վանաձոր համայնքում մեկնարկած մասնակցային բյուջետավորման գործընթացին ներկայացվել է 9 առաջարկ-նախագիծ։Նախագծերից 4 հաստատվել է հանձնաժողովի կողմից և դրվել է քվեարկության։Հաստատված նախագծերն են․ «Սմարթ Կանգառներ Տարոն 2 թաղամասում»՝ Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասում ստեղծել 5 հատ սմարթ կանգառասրահներ, «Մեկ քայլ առաջ դեպի համընդհանուր նախադպրոցական ներառական կրթություն»՝ Վանաձոր համայնքի թիվ 2, 5, 30 և 35 մանկապարտեզներում հիմնել նորարարական զգայական ներառման սենյակներ, որոնցից կօգտվեն մանկապարտեզներ այցելող բոլոր երեխաները, որը կնպաստի հաշմանդամություն ունեցող երեխաների հույզերի կառավարմանը,«Խոսում է քաղաքը»՝ քաղաքի տարբեր հատվածներում լուսավորված վահանակների ...
Մանրամասն |
|
08.03.24
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորանքը Մարտի 8-ի առթիվ
|
«Սիրելի՛ կանայք,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ:Մարտի 8-ը մեր սիրելի տոներից է՝ լեցուն գարնան շնչով ու ամենավառ զգացումներով։Այսօր մենք հիացմունքի և երախտագիտության խոսքեր ենք հայտնում բոլոր կանանց, մայրերին, տատիկներին, քույրերին, դուստրերին՝ ձեր տված սիրո ու ջերմության, նվիրվածության ու հավատարմության համար։Դուք կարողանում եք անել ամեն ինչ. հաջողությունների հասնել աշխատանքում, տանել ընտանիքի հոգսը և միևնույն ժամանակ մնալ գեղեցիկ, պայծառ, հմայիչ։ Դուք սխրանքներ գործելու ու նվաճումների եք ոգեշնչում։Հայ կնոջ, հայ մոր խորամտության, նվիրումի ու անսահման համբերության շնորհիվ պահպանվում են մեր ընտանիքներն ու ավանդույթները, դաստիարակվում են հայրենանվեր, քաջ զավակներ։Սիրելի՛ ...
Մանրամասն |
|
07.03.24
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Վանաձոր
|
Այսօր՝ մարտի 7-ին, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։Դեսպանը նշել է, որ սա իր առաջին այցն է Վանաձոր և կարևորում է այս այցը՝ ՀՀ մեծությամբ 3-րդ քաղաք։ Կողմերը կարևորել են երկու ժողովրդների միջև վաղեմի բարեկամությունը։Հանդիպման ընթացքում խոսվել է Վանաձոր-Բանյո քույր քաղաքների համագործակցության մասին։ Քննարկվել են քաղաքների գործընկերությունն ակտիվացնելու հեռանկարները։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը նշել է, որ Բանյոյի հետ կապը վերականգնելու ուղղությամբ դեռ նախորդ տարվանից են քայլեր ձեռնարկվում։ Քույր քաղաքներ դառնալու 55-ամյակի առթիվ նորոգվել ու լուսավորության նոր լուծումներ է ստացել ...
Մանրամասն |
|
05.03.24
Ծնունդդ շնորհավոր, Սպարապե՛տ
|
Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 65 տարեկան։ Սպարապետի ծննդյան առթիվ Վանաձորում անցկացվեց միջոցառում։ Ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Վանաձորի համայնքապետարանի, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, զինվորական կառույցների ղեկավարներ, երկրապահ կամավորականներ, զինվորներ։Ներկաները հարգանքի տուրք մատուցեցին՝ ծաղիկներ խոնարհելով Սպարապետի կիսանդրու առջև։Վազգեն Սարգսյանը ռազմական, հասարակական-քաղաքական գործիչ էր, ՀՀ վարչապետ, պաշտպանության նախարար, Հանրապետական կուսակցության նախագահ, «Միասնություն» դաշինքի համանախագահ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, ...
Մանրամասն |
|
01.03.24
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
Հարգելի' քաղաքացիներ,Տեղեկացնում ենք, որ Վանաձոր համայնքում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացը։ Վանաձորի համայնքապետարանը 2023թ նոյեմբերի 29-ի համայնքի ավագանու 53 որոշմամբ, 2024 թվականի համայնքի բյուջեում պլանավորել է 10 մլն (տաս միլիոն) ՀՀ դրամ, ինչ հնարավորություն կտա բնակիչներին անմիջականորեն մասնակցելու համայնքի խնդիրների լուծմանը:Մասնակցային բյուջետավորման գործընթացի առաջարկ-նախագծերը անհրաժեշտ է ներկայացնել մարիտ 1 –ից մինչև մարտի 11-ը։Կարող են մասնակցել համայնքի բնակիչներ, նրանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբեր, քաղաքացիական հասարակություն, հասարակական կազմակերպություններ։ Առաջարկ-նախագծերը պետք է կազմված լինեն հետևյալ չափանիշներով․1) առաջարկը պետք է իրականացվի Վանաձոր համայնքի ...
Մանրամասն |
|
01.03.24
Կանանց միջազգային օրվան նվիրված համերգ
|
Սույն թվականի մարտի 7-ին ժամը 17:00-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի կունենա Կանանց միջազգային օրվան նվիրված համերգ: Համերգի կազմակերպիչ` Վանաձորի համայնքապետարան: Մուտքն ազատ է:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |