Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 69
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2020 թվականի N 69

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՝ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱ ԹԻՎ 114Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-001-0048-0029 ԾԱԾԿԱԳՐԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0.08628ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պլուտոն» ՍՊԸ-ի տնօրենի գրությունը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1947997 վկայականը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի 27.05.2020թ. թիվ 06/11.1/3480-2020 գրությունը,  ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 22.05.2020թ. թիվ 1/փ-43 եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների և դիտողությունների ամփոփաթերթը, հատակագիծը, Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ, 12-րդ, 14-րդ մասերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Փոխել Վանաձոր համայնքի Բաղրամյան պող թիվ 114ա  հասցեում գտնվող  «Պլուտոն» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող  06-001-0048-0029  ծածկագրով 0.1904հա ընդհանուր մակերեսով հողամասից առանձնացված 0.08628հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողերից որպես բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողեր:

2. Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել Վանաձոր համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:

3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնին` սույն որոշման մեկ օրինակը ուղարկել ՀՀ  կադաստրի կոմիտեի  Լոռու մարզային ստորաբաժանում:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner