Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 211
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1745
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2020 թվականի N 1745

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՐՈՆ-4 ԹԱՂԱՄԱՍ ՄԵՔԵՆԱՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ԹԻՎ 37/25-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԽԱՆՈՒԹԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐԱՆՑՈՎԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սվետլանա Վարանցովի Ալավերդյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27082020-06-0048 և Սվետլանա Վարանցովի Ալավերդյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05122017-06-0018 վկայականները, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 8-րդ կետերով, ՀՀ կառավարության 26.05.2016թ. թիվ 550-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով` որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամաս Մեքենաշինարարների թիվ 37/25-1 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 39.0քմ մակերեսով հողամասը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27082020-06-0048 վկայականի, հողի կադաստրային արժեքով` 74650 (յոթանասունչորս հազար վեց հարյուր հիսուն) դրամով,  ուղղակի վաճառքի ձևով օտարել Սվետլանա Վարանցովի Ալավերդյանին՝ խանութի ընդլայնման նպատակով: 
2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Սվետլանա Ալավերդյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 39.0քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(91.75 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner