Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2021 թվականի   N 1274 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ Գ․ ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 4 ՇԵՆՔԻ ԹԻՎ 1 ԵՎ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՐՓԻՆԵ ԴԱՎԻԹԻ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ, ՇՈՒՇԱՆԻԿ ԴԱՎԻԹԻ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ, ԴԱՎԻԹ ԿԱՄՈՅԻ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ ԵՎ ՆՈՒՆԵ ԳԱՌՆԻԿԻ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Արփինե Դավիթի Ծատուրյանի լիազորված անձ Անահիտ Սիրակի Սարդարյանի և Դավիթ Կամոյի Ծատուրյանի, Նունե Գառնիկի Սաղաթելյանի, Շուշանիկ Դավիթի Ծատուրյանի լիազորված անձ Սասուն Կամոյի Ծատուրյանի դիմումը, 16․04․2021թ․ տրված թիվ 78ԱՎ0260574 (նոտարական ակտի կոդ: 775-20210520-79--5118731) և 09․04․2021թ․ տրված թիվ 21ԱԱ1284719 (նոտարական ակտի կոդ: 775-20210527-67-5133748) լիազորագրերի թարգմանությունները, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06082019-06-0041 վկայականը, ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ-ի կողմից տրված շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը,  ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2) ենթակետով և 32-րդ կետով` որոշում եմ. 

1. Տարանջատել Վանաձոր քաղաքի Գ․ Նժդեհի փողոց թիվ 4 շենքի թիվ 1 և 2 հասցեում գտնվող, Արփինե Դավիթի Ծատուրյանին, Շուշանիկ Դավիթի Ծատուրյանին, Դավիթ Կամոյի Ծատուրյանին և Նունե Գառնիկի Սաղաթելյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակարանը՝ համաձայն ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2  հատակագծերի:

2. Վանաձոր քաղաքի Գ․ Նժդեհի փողոց թիվ 4 շենքի թիվ 1 և 2 հասցեում գտնվող տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ.

ա) 56․02քմ մակերեսով բնակարանի փոստային հասցեն՝ ք. Վանաձոր, Գ․ Նժդեհի փողոց, թիվ 4 շենք, թիվ 1 բնակարան (հատակագիծ թիվ 1).

բ) 39․67քմ մակերեսով բնակարանի փոստային հասցեն՝ ք.Վանաձոր, Գ․ Նժդեհի փողոց, թիվ 4 շենք, թիվ 2 բնակարան (հատակագիծ թիվ 2):

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Մ. ԱՍԼԱՆՅԱՆ

 

2021թ. հունիսի 16
ք.Վանաձոր