Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2020 թվականի   N 1386 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԳՐ. ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 52-6/1 ՀԱՍՑԵԻ ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի ա) ենթակետով` որոշում եմ.

1. Փոխել Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորչի փողոց թիվ 52-6/1 հասցեի հյուսիսարևելյան մասում գտնվող 0,0007հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից՝ հասարակական կառուցապատման հողերի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել փոստային հասցե` ք. Վանաձոր, Գր. Լուսավորչի փողոց, թիվ 52-6/6 հողամաս:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Մ. ԱՍԼԱՆՅԱՆ

 

2020թ. հուլիսի 15
ք.Վանաձոր