Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2020 թվականի   N 1743 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 25 ՄԱՅԻՍԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 836 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Ալլա Արտիկի Սարգսյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04062018-06-0041 վկայականը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով՝ որոշում եմ.

1. Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ղեկավարի 25 մայիսի 2018 թվականի «Ալլա Սարգսյանին հողամաս տրամադրելու մասին» թիվ 836 որոշումը՝ 30.05.2018թ. համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին  /մրցույթով/ թիվ 2671 (նոտարական ակտի կոդ: 594-20180530-109-2567629) պայմանագիրը համարելով լուծված:

2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ կատարել Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 44-8/1 հասցեում գտնվող հողամասի վճարների վերահաշվարկ և վերջնահաշվարկ:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի  բաժնին` սույն որոշման մեկ օրինակը ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի  Լոռու մարզային ստորաբաժանում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Մ. ԱՍԼԱՆՅԱՆ

 

2020թ. սեպտեմբերի 18
ք.Վանաձոր