Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2020 թվականի   N 1387 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 10 ՀՈՒԼԻՍԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1364 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով  Վանաձոր համայնքի ղեկավարի 10 հուլիսի 2020 թվականի թիվ 1364 որոշումը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ որոշում եմ.

Վանաձոր համայնքի ղեկավարի 10 հուլիսի 2020 թվականի «Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 98/13-5 հասցեին կից ինքնակամ կառուցված խանութի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչելու, հողամասի գործառնական նշանակություը փոխելու, տաղավարն օրինականացնելու և փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 1364 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1. Որոշման վերնագրում և 6-րդ կետում  «տաղավար» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «խանութ» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով: 

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Մ. ԱՍԼԱՆՅԱՆ

 

2020թ. հուլիսի 15
ք.Վանաձոր