Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2021 թվականի   N 1271 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ Վ.ՏԵՐՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 14-1/14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՕԼԳԱ ԿՈՆՍՏԱՆՏԻՆԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Հիմք ընդունելով Օլգա Կոնստանտինի Պողոսյանի 30.01.2021թ. թիվ 1519 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27042021-06-0036 վկայականը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ  912-Ն որոշմամբ  հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Վ.Տերյան փողոց թիվ 14-1/14 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 31.39քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 27․17քմ) ավտոտնակը 65920 (վաթսունհինգ հազար ինը հարյուր քսան) դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ 31.39քմ մակերեսով հողամասը 92290 (իննսուներկու հազար երկու հարյուր իննսուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Օլգա Կոնստանտինի Պողոսյանին:  

2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Օլգա Պողոսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Մ. ԱՍԼԱՆՅԱՆ

 

2021թ. հունիսի 15
ք.Վանաձոր