ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2020 թվականի N 1745
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՐՈՆ-4 ԹԱՂԱՄԱՍ ՄԵՔԵՆԱՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ԹԻՎ 37/25-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԽԱՆՈՒԹԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐԱՆՑՈՎԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սվետլանա Վարանցովի Ալավերդյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27082020-06-0048 և Սվետլանա Վարանցովի Ալավերդյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05122017-06-0018 վկայականները, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 8-րդ կետերով, ՀՀ կառավարության 26.05.2016թ. թիվ 550-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով` որոշում եմ.
1. Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամաս Մեքենաշինարարների թիվ 37/25-1 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 39.0քմ մակերեսով հողամասը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27082020-06-0048 վկայականի, հողի կադաստրային արժեքով` 74650 (յոթանասունչորս հազար վեց հարյուր հիսուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Սվետլանա Վարանցովի Ալավերդյանին՝ խանութի ընդլայնման նպատակով:
2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Սվետլանա Ալավերդյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 39.0քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ԱՍԼԱՆՅԱՆ
2020թ. սեպտեմբերի 18
ք.Վանաձոր