Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2020 թվականի   N 1749 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԼԱԶՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 43/3-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԱՐՄԵՆ ՌԱԶՄԻԿԻ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՏԱՂԱՎԱՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Արմեն Ռազմիկի Մուրադխանյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01022020-06-0029 վկայականը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 27.07.2020թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-107/20 Ի եզրակացությունը, ՍԱՐԳԻՍ ԹԱՄԱԶՅԱՆ ՌՈԲԵՐՏԻ ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, եզրակացությունը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ և 17-րդ կետերով, 18-րդ կետի բ) ենթակետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի  29-րդ կետի դ) ենթակետով`որոշում եմ.

1. Ճանաչել օրինական Վանաձոր քաղաքի Լազյան փողոց թիվ 43/3-1 հասցեում Արմեն Ռազմիկի Մուրադխանյանին  սեփականության իրավունքով պատկանող հողամասում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող ինքնակամ կառուցված 48.2քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 45.48քմ) տաղավարը և նկուղը:

2. Արմեն Ռազմիկի Մուրադխանյանի կողմից օրինականացման համար սահմանված վճարը՝ 48.2քմ արտաքին մակերեսով շինության համար 250640 (երկու հարյուր հիսուն հազար վեց հարյուր քառասուն) դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:

3. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի փոստային հասցեն՝ ք. Վանաձոր, Լազյան փողոց թիվ 43/3-1 տաղավար:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Մ. ԱՍԼԱՆՅԱՆ

 

2020թ. սեպտեմբերի 18
ք.Վանաձոր