Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2021 թվականի   N 1277 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ ՍԵՐԳԵՅ ՊԵՏՐՈՍԻ ՍԱՔԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՇՏԱՊ ՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՈՒՄՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Սերգեյ Պետրոսի Սաքանյանի կողմից ներկայացրած իրազեկումը, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով, 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 21-րդ և 22-րդ հոդվածներով, 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով` որոշում եմ.

1. Սերգեյ Պետրոսի Սաքանյանի կողմից 2021 թվականի հունիսի 16-ին ժամը 17:30-ից մինչև 19:30-ն ընկած ժամանակահատվածում, Վանաձոր քաղաքի Արցախ պուրակում հանրային շտապ հավաքի անցկացման վերաբերյալ իրազեկումն ընդունել ի գիտություն:

2. Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին համայնքի ղեկավարի որոշման մասին անհապաղ տեղեկացնել կազմակերպիչներին և ոստիկանությանը, ինչպես նաև համապատասխան որոշումը փակցնել համայնքապետարանի վարչական շենքում՝ բոլորի համար մատչելի և տեսանելի տեղում: Որոշումը տեղադրել նաև vanadzor.am համացանցային կայք էջում: 

3. Որոշումն ուժի մեջ է մտնում համայնքապետարանի վարչական շենքում այն փակցվելու պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Մ. ԱՍԼԱՆՅԱՆ

 

2021թ. հունիսի 16
ք.Վանաձոր