ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2020 թվականի N 1385
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱ ԹԻՎ 75/61-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պրես Ստենդ» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Յուրիի Խանզադյանի լիազորված անձ Արման Մարտունի Գաբրիելյանի դիմումը, 07.07.2020թ.-ին տրված թիվ Ե-06 լիազորագիրը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 13072020-06-0040 վկայականը, ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով և 76-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի ա) ենթակետով՝ որոշում եմ.
1.Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 75/61-1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին դասվող 6.25քմ մակերեսով հողամասը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13072020-06-0040 վկայականի, կառուցապատման իրավունքով, 3 տարի ժամկետով տրամադրել «Պրես Ստենդ» ՍՊԸ-ին ՝ կրպակ տեղադրելու նպատակով:
2.Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Էդգար Խանզադյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 6.25քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր՝ 6.25քմ հողամասի համար ամսական վճարը սահմանելով 7500 (յոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ԱՍԼԱՆՅԱՆ
2020թ. հուլիսի 15
ք.Վանաձոր