Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2020 թվականի   N 1748 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ Մ.ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑ ԹԻՎ 2-22/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԱԼԻԿ ԼԵՎՈՆԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Ալիկ Լևոնի Սահակյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27082020-06-0060 վկայականը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Մ.Խորենացու փողոց թիվ 2-22/2 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 27.24քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 22.72քմ) ավտոտնակը 70830 (յոթանասուն հազար ութ հարյուր երեսուն) դրամով և դրանով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ 27.24քմ մակերեսով հողամասը 123240 (հարյուր քսաներեք հազար երկու հարյուր քառասուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Ալիկ Լևոնի Սահակյանին:  

2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Ալիկ Սահակյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Մ. ԱՍԼԱՆՅԱՆ

 

2020թ. սեպտեմբերի 18
ք.Վանաձոր