Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2021 թվականի   N 1279 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԱՂԱՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 82/2-5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՂԱՎԱՐԸ, ԾԱԾԿԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՐԹՈՒՐ ԱՇՈՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Արթուր Աշոտի Սարգսյանի դիմումը, Վանաձոր hամայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22032021-06-0065 վկայականը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, 35-րդ կետի զ) ենթակետով՝  որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Աղայան փողոց թիվ 82/2-5 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված  7.48քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 6.93քմ)  տաղավարը, 8,58քմ մակերեսով ծածկը և դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ 16.06քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, 10 տարի ժամկետով, տրամադրել  Արթուր Աշոտի Սարգսյանին: 

2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Արթուր Աշոտի Սարգսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել տաղավարի՝ 1.0քմ-ի համար ամսական 600 (վեց հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով, 1․0 քմ-ի ծածկի համար ամսական 40 (քառասուն) ՀՀ դրամ վարձավճարով և հողամասի՝ 1.0քմ-ի համար ամսական 600 (վեց հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության պայմանագիր:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Մ. ԱՍԼԱՆՅԱՆ

 

2021թ. հունիսի 16
ք.Վանաձոր