Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 օգոստոսի 2020 թվականի   N 1540 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԹԱՄԱՆՑԻՆԵՐԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 18 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՅՐԱՆ ՍՈՒՐԵՆԻ ԳՈԳՉՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Սեյրան Սուրենի Գոգչյանի (ծնված՝ 10.01.1954թ.) դիմումը, 17.12.1986թ. տրված անհատական բնակելի տան տեխնիկական անձնագիրը, 16.04.2010թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1165 վկայագիրը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15052012-06-0091 վկայականը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 03.06.2020թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-86/ 20 Ի եզրակացությունը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունը, ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ  ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Թամանցիների փողոց թիվ 18 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման  համար անհրաժեշտ օրինական 400.0քմ և կից 260.40քմ մակերեսներով հողամասերը և դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: 
Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է 660.40քմ, որից 51.2քմ մակերեսով հողամասը հանդիսանում է ընդհանուր օգտագործման հողամաս երկու տնատիրությունների միջև: Սեյրան Սուրենի Գոգչյանի բաժնեմասը կազմում է 634.8քմ (660.4-51.2:2): Անհատական բնակելի տունը կառուցվել է 1958-1985թ.թ-ին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ և 190-րդ  հոդվածներով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության  2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դ) ենթակետով` որոշում  եմ.

1. Ճանաչել Սեյրան Սուրենի Գոգչյանի  սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Թամանցիների փողոց  թիվ 18 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 400.0քմ մակերեսով հողամասին կից 260.40քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է 660.4քմ, որից 51.2քմ մակերեսով հողամասը հանդիսանում է ընդհանուր օգտագործման հողամաս երկու տնատիրությունների միջև: Սեյրան Սուրենի Գոգչյանի բաժնեմասը կազմում է 634.8քմ (660.4-51.2:2): 

2. Ճանաչել Սեյրան Սուրենի Գոգչյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Թամանցիների փողոց  թիվ 18 հասցեի 634.8քմ (660.4-51.2:2) մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:

3. Հողամասի սահմանները  որոշվում են  համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:

4. Հաստատել  սույն որոշման 1-ին կետում նշված գույքին  փոստային հասեն` ք.Վանաձոր, Թամանցիների փողոց, թիվ 18 բնակելի տուն:

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Մ. ԱՍԼԱՆՅԱՆ

 

2020թ. օգոստոսի 07
ք.Վանաձոր