1. ՀՀ Վանաձոր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 20.08.2020 թվականին կազմված արձանագրություն և զեկուցագիր, որի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` Ավետիք Իշխանի Գրիգորյանի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու հիմքով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 20.08.2020 թվականին տրված արձանագրության և զեկուցագրի համաձայն՝ Ավետիք Գրիգորյանը ք. Վանաձոր Լեոյի փողոցի թիվ 6 տան ձեղնահարկի հյուսիսարևելյան մասում ինքնակամ կառուցել է բաց պատշգամբ, որը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք է:
2020 թվականի օգոստոսի 20-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2020 թվականի սեպտեմբերի 04-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և ներկայացել էին Ավետիք Գրիգորյանը (հիմք` 21.08.2020թ. փոստային անդորրագիր) և Արմինե Խչոյանը (հիմք` 21.08.2020թ. փոստային անդորրագիր):
Վարչական վարույթի ընթացքում Արմինե Խչոյանը նշել է, որ դեմ է իր հարևան` Ավետիք Գրիգորյանի կողմից տանիքի պատշգամբի կառուցմանը, քանի որ խախտում է իր բնակարանում, բակում ազատ տեղաշաժման իրավունքը: Իսկ Ավետիք Գրիգորյանը նշել է, որ վերանորոգել է իր տան տանիքը և ցանկանում է ստանալ շինարարության թույլտվություն պատշգամբ կառուցելու համար:
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 2191-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինները իրենց իրավասության սահմաններում քննում են օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Համայնքի ղեկավարը տեղական ինքնակառավարման մարմինների անունից նշված հոդվածի վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունի:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով, 2191-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 53-րդ, 58-60-րդ, 78-րդ հոդվածներով՝