Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2021 թվականի   N 1278 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 23-1/8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԵԽԱԿ ԱՂՎԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Մեխակ Աղվանի Պետրոսյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01042021-06-0039 և Մեխակ Աղվանի Պետրոսյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10052021-06-0004 վկայականները, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 8-րդ կետերով, ՀՀ կառավարության 26.05.2016թ. թիվ 550-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով` որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոց թիվ 23-1/8 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 243.7քմ մակերեսով հողամասը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01042021-06-0039 վկայականի, հողի կադաստրային արժեքով` 2562215 (երկու միլիոն հինգ հարյուր վաթսուներկու հազար երկու հարյուր տասնհինգ) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Մեխակ Աղվանի Պետրոսյանին՝ հասարակական սպասարկման օբյեկտի ընդլայնման նպատակով: 

2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի  բաժնին՝ Մեխակ Աղվանի Պետրոսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 243.7քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Մ. ԱՍԼԱՆՅԱՆ

 

2021թ. հունիսի 16
ք.Վանաձոր