Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2021 թվականի   N 1270 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱ ԹԻՎ 24-51/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՌԱՖԻԿ ԷՐԵԳԼԻԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Հիմք ընդունելով Ռաֆիկ Էրեգլիի Վարդանյանի լիազորված անձ Արթուր Վրույրի Սուքիասյանի դիմումը, 25.03.2021թ. թիվ 24ԱԱ3312565 (նոտարական ակտի կոդ: 594-20210414-64-5044575) լիազորագրի թարգմանությունը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04062021-06-0032 վկայականը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ  912-Ն որոշմամբ  հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով ` որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 24-51/5 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 21.0քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 19.6քմ) ավտոտնակը 79200 (յոթանասունինը հազար երկու հարյուր) դրամով և դրանով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ 21.0քմ մակերեսով հողամասը 522670 (հինգ հարյուր քսաներկու հազար վեց հարյուր յոթանասուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Ռաֆիկ Էրեգլիի Վարդանյանին:  

2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Ռաֆիկ Վարդանյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Մ. ԱՍԼԱՆՅԱՆ

 

2021թ. հունիսի 15
ք.Վանաձոր