Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2020 թվականի   N 1542 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 137/9Գ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍԵՐՅՈԺԱ ՍԱՐԳՍԻ ԲԱՍԵՆՑՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Սերյոժա Սարգսի Բասենցյանի լիազորված անձ Սեյրան Ռազմիկի Փոգարարյանի դիմումը, 22.05.2020թ. թիվ 1670 (նոտարական ակտի կոդ: 763-20200522-79-4560283) լիազորագիրը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24072020-06-0062 վկայականը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դ) ենթակետով՝ որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի թիվ 137/9գ հասցեում գտնվող, Սերյոժա Սարգսի Բասենցյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 28.0քմ մակերեսով հողամասը, հողի կադաստրային արժեքով՝ 53600 (հիսուներեք հազար վեց հարյուր) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Սերյոժա Սարգսի Բասենցյանին: 

2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին` Սերյոժա Բասենցյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 28.0քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ ք. Վանաձոր, Երևանյան խճուղի, թիվ 137-9/1 ավտոտնակ: 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Մ. ԱՍԼԱՆՅԱՆ

 

2020թ. օգոստոսի 10
ք.Վանաձոր