Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Ֆաքս 0322 22250, Հեռ. 060 650044, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 օգոստոսի 2020 թվականի   N 1538 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱ ԹԻՎ 79-79/12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՀԵՆԻ ԱԼԱՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Հարություն Շահենի Ալայանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03072020-06-0003 վկայականը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 79-79/12 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 23.2քմ մակերեսով (ներքին մակերեսը՝ 22.2քմ) ավտոտնակը 60320 (վաթսուն հազար երեք հարյուր քսան) դրամով և դրանով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ 23.2քմ մակերեսով հողամասը 104960 (հարյուր չորս հազար ինը հարյուր վաթսուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Հարություն Շահենի Ալայանին:  

2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Հարություն Ալայանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                               ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

 

2020թ. օգոստոսի 07
ք.Վանաձոր