Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2020 թվականի   N 1382 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱ ԹԻՎ 10-38/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ,ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՂԱՍԻ ԱՐԺԱՆԻԿԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

ՀՀիմք ընդունելով Աղասի Արժանիկի Գալստյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14052020-06-0037 վկայականը,  ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ  հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 10-38/1 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 20.0քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 19.6քմ) ավտոտնակը 42000 (քառասուներկու հազար) դրամով և դրանով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ 20.0մ մակերեսով հողամասը 58800 (հիսունութ հազար ութ հարյուր) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Աղասի Արժանիկի Գալստյանին:

2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին` Աղասի Գալստյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Մ. ԱՍԼԱՆՅԱՆ

 

2020թ. հուլիսի 15
ք.Վանաձոր