Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2020 թվականի   N 1546 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՐՈՆ-4 ԱԾԽԱՀԱՏՆԵՐԻ ԹԱՂԱՄԱՍ ԹԻՎ 34-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԿԱԴԻ ԱՇՈՏԻ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ԵՐԵՔ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Արկադի Աշոտի Ասատրյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05052020-06-0023 վկայականը, ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հողամասերի հատակագծերը, տեղեկանքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի բ) ենթակետով և 32-րդ կետով` որոշում եմ. 

1. Տարանջատել Վանաձոր քաղաքի Տարոն-4 Ածխահատների թաղամաս թիվ 34-1 հասցեում Արկադի Աշոտի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակը և դրանով զբաղեցրած հողամասը՝ համաձայն ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հատակագծերի: 

2. Վանաձոր քաղաքի Տարոն-4 Ածխահատների թաղամաս թիվ 34-1 հասցեում գտնվող տարանջատված գույքին տրամադրել նոր փոստային հասցեներ.

ա) 0.027605հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շինության փոստային հասցեն՝ ք.Վանաձոր, Տարոն-4 Ածխահատների թաղամաս, թիվ 34-1 ավտոտնակ (հատակագիծ թիվ 1).

բ) 0.017575հա մակերեսով հողամասի փոստային հասցեն՝ ք.Վանաձոր, Տարոն-4 Ածխահատների թաղամաս, թիվ 34-1/2 հողամաս (հատակագիծ թիվ 2):

գ) 0.00872հա մակերեսով հողամասի փոստային հասցեն՝ ք.Վանաձոր, Տարոն-4 Ածխահատների թաղամաս, թիվ 34-1/3 հողամաս (հատակագիծ թիվ 3):

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Մ. ԱՍԼԱՆՅԱՆ

 

2020թ. օգոստոսի 10
ք.Վանաձոր