ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2021 թվականի N 1273
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԱՂԱՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 95/14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Միքայել Մխիթարի Նալբանդյանի դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1716062 վկայականը, 28.04.2020թ. անշարժ գույքի աճուրդով առուվաճառքի թիվ 824 պայմանագիրը (նոտարական ակտի կոդ։ 775-20200408-2-4531951), 04.05.2020թ. ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին Կ-04052020-06-0197 որոշումը, ՀՀ կառավարության 13 ապրիլի 2006թ. թիվ 718-Ն որոշումը, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4) ենթակետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով` որոշում եմ.
1. Փոխել Վանաձոր քաղաքի Աղայան փողոց թիվ 95/14 հասցեում գտնվող, 0,399հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի արտադրամասի սպասարկման հողերից՝ որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե` ք. Վանաձոր, Աղայան փողոց, թիվ 95/14 հողամաս:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ԱՍԼԱՆՅԱՆ
2021թ. հունիսի 15
ք.Վանաձոր