Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2020 թվականի   N 1384 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 10 ՀՈՒԼԻՍԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1372 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Վանաձոր համայնքի ղեկավարի 10 հուլիսի 2020 թվականի թիվ 1372 որոշումը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` որոշում եմ.

Վանաձոր համայնքի ղեկավարի 10 հուլիսի 2020 թվականի «Վանաձոր քաղաքի Տարոն-4 Կոտեջ 47վ/1 հասցեում գտնվող բնակարանի (քոթեջի) և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ Անդրանիկ Շահազիզի Հարությունյանի, Արթուր Անդրանիկի Հարությունյանի, Հարություն Անդրանիկի Հարությունյանի և Սոս Անդրանիկի Հարությունյանի սեփականության իրավունքը ճանաչելու և նոր փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 1372 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշման նախաբանից հանել «Վանաձոր համայնքի ավագանու 24 հունիսի 2020 թվականի թիվ 66 որոշումը,» բառերը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Մ. ԱՍԼԱՆՅԱՆ

 

2020թ. հուլիսի 15
ք.Վանաձոր