Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2021 թվականի   N 1272 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԼԵՈՅԻ ՓՈՂՈՑ 24/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՐՏՅՈՄ ԴԵՐԵՆԻԿԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ, ՄԱՌԱՆԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Արտյոմ Դերենիկի Անդրեասյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 20052021-06-0018 վկայականը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 2-ի թիվ 88 որոշումով` որոշում եմ.

1. Փոխել Վանաձոր քաղաքի Լեոյի փողոց 24/1 հասցեի 55.42քմ մակերեսով ավտոտնակի, մառանի, տնտեսական սենյակի գործառնական նշանակությունը` բնակելիից՝ որպես հասարակական գործառնական նշանակությամբ շինություն՝ հյուրանոց:

2. Ավտոտնակի, մառանի, տնտեսական սենյակի գործառնական նշանակության փոփոխության համար շինարարության թույլտվություն չի պահանջվում:

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Մ. ԱՍԼԱՆՅԱՆ

 

2021թ. հունիսի 15
ք.Վանաձոր