Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2020 թվականի   N 1388 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 01 ՀՈՒՆԻՍԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1097 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Համլետ Արմենակի Հովհաննիսյանի դիմումը, ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին 19/06/2020թ. թիվ Մ-19062020-06-0007 որոշումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 01 հունիսի 2020 թվականի թիվ 1097 որոշումը, ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ-ի կողմից տրված նոր տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ որոշում եմ.

Վանաձոր համայնքի ղեկավարի 01 հունիսի 2020 թվականի «Վանաձոր քաղաքի Լագերի փողոց թիվ 8/6 (պայմանական) հասցեի բնակելի տան ու հողամասի նկատմամբ Համլետ Արմենակի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը ճանաչելու, փոստային հասցե տրամադրելու եվ Վանաձորի քաղաքապետի 26 ապրիլի 2005 թվականի թիվ 799 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1097 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Որոշման նախաբանում և 1-ին կետում  «117.10» թիվը փոխարինել «112.50» թվով:

2. Վանաձոր համայնքի ղեկավարի 01 հունիսի 2020 թվականի թիվ 1097 որոշման հատակագիծը փոխարինել համայնքի ղեկավարի կողմից հաստատված նոր հատակագծով:

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Մ. ԱՍԼԱՆՅԱՆ

 

2020թ. հուլիսի 15
ք.Վանաձոր