ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2020 թվականի N 1545
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՄԱՆՈՒՇՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄՀԵՐ ՎԱԶԳԵՆԻ ՄԱՏԻՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Մհեր Վազգենի Մատինյանի դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1741105 վկայականը, ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դ) ենթակետով` որոշում եմ.
1. Հաստատել Վանաձոր քաղաքի Մանուշյան փողոց թիվ 4 հասցեում գտնվող Մհեր Վազգենի Մատինյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զաղեցրած 0.04հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները` համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի փոստային հասցեն` ք. Վանաձոր, Մանուշյան փողոց, թիվ 4-2 բնակելի տուն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ԱՍԼԱՆՅԱՆ
2020թ. օգոստոսի 10
ք.Վանաձոր