Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2020 թվականի   N 1741 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՓՈՂՈՑ ԹԻՎ 82-84/27 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՏԻԳՐԱՆ ՍԱՆԴՐՈՅԻ ԵՐԻՑՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Տիգրան Սանդրոյի Երիցյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27082020-06-0061 վկայականը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոց թիվ 82-84/27 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 32.7քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 31.32քմ) ավտոտնակը 85020 (ութսունհինգ հազար քսան) դրամով և դրանով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ 32.7քմ մակերեսով հողամասը 147940 (հարյուր քառասունյոթ հազար ինը հարյուր քառասուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Տիգրան Սանդրոյի Երիցյանին:  

2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Տիգրան Երիցյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Մ. ԱՍԼԱՆՅԱՆ

 

2020թ. սեպտեմբերի 17
ք.Վանաձոր