Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1918
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2018 թվականի N 1918

ԱՐՄԵՆ ՅԱՇԱՅԻ ՍԻՆԴՈՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Վարչական ակտի նկարագրական մաս.

Արմեն Սինդոյանը հանդիսանալով համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ծառայություն իրականացնող սուբյեկտ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով և Վանաձոր քաղաքային համայնքի ավագանու 23.12.2015 թվականի թիվ 54-Ն, Վանաձոր համայնքի ավագանու 18.04.2017 թվականի թիվ 24-Ն և Վանաձոր համայնքի ավագանու 25.10.2018 թվականի 85-Ն որոշումներով սահմանված կարգով չի կատարել տեղական տուրք վճարելու իր պարտականությունը, ինչի հիման վրա 2018 թվականի նոյեմբերի 19-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ տեղական տուրքի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտի պատճառաբանական մաս.

Համաձայն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված ելակետային տվյալների և Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի կողմից տրված զեկուցագրի՝ ք. Վանաձոր Տարոն-2, ՔՇՀ-2, 55/10 հասցեի բնակիչ Արմեն Սինդոյանը 21.12.2015 թվականի թիվ ՏՖ 06657 լիցենզիայի հիման վրա՝ համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ծառայություն իրականացնելու իրավունք է ձեռք բերել, որի իրականացման համար «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով և Վանաձորի քաղաքային համայնքի ավագանու 23.12.2015 թվականի թիվ 54-Ն, Վանաձոր համայնքի ավագանու 18.04.2017 թվականի թիվ 24-Ն և Վանաձոր համայնքի ավագանու 25.10.2018 թվականի թիվ 85-Ն որոշումներով, սահմանված է համայնքի բյուջե գանձվող տարեկան տուրք:

2018 թվականի նոյեմբերի 19-ին «Վարչարարության  հիմունքների և վարչական  վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով՝ Վանաձորի համայնքապետարանում հարուցված վարչական  վարույթի հիման վրա 2018 թվականի դեկտեմբերի 06-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ:

Վարչական վարույթի լսումներին Արմեն Սինդոյանը չի ներկայացել: 06.12.2018 թվականին կազմված արձանագրության համաձայն՝ 19.11.2018 թվականին Արմեն Սինդոյանին ուղարկված ծրարը ետ է վերադարձել «տեղափոխված» նշումով: 

3. Վարչական ակտի եզրափակիչ մաս.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի  մասին»  ՀՀ օրենքի  49-րդ հոդվածի  1-ին  մասի  «բ» ենթակետի  համաձայն` վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե` վարույթին չի ներկայացել վարչական ակտի հասցեատերը, իսկ օրենքը բացառում է առանց նրա ներկայության համապատասխան վարչական ակտ ընդունելը.

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի  49-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝  որոշում եմ.

1. Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության նպատակով` Արմեն Յաշայի Սինդոյանի վերաբերյալ հարուցված վարչական վարույթը կասեցնել, մինչև  դրա կասեցման հիմք դարձած հանգամանքների  վերանալը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

3. Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է բողոքարկվել վարչական կարգով Վանաձոր համայնքի ղեկավարին կամ  դատական  կարգովՀայաստանի Հանրապետության վարչական դատարաներկամսյա ժամկետում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.13 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner