Հիմք ընդունելով Արփինե Դավիթի Ծատուրյանի լիազորված անձ Անահիտ Սիրակի Սարդարյանի և Դավիթ Կամոյի Ծատուրյանի, Նունե Գառնիկի Սաղաթելյանի, Շուշանիկ Դավիթի Ծատուրյանի լիազորված անձ Սասուն Կամոյի Ծատուրյանի դիմումը, 16․04․2021թ․ տրված թիվ 78ԱՎ0260574 (նոտարական ակտի կոդ: 775-20210520-79--5118731) և 09․04․2021թ․ տրված թիվ 21ԱԱ1284719 (նոտարական ակտի կոդ: 775-20210527-67-5133748) լիազորագրերի թարգմանությունները, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06082019-06-0041 վկայականը, ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ-ի կողմից տրված շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2) ենթակետով և 32-րդ կետով` որոշում եմ.
1. Տարանջատել Վանաձոր քաղաքի Գ․ Նժդեհի փողոց թիվ 4 շենքի թիվ 1 և 2 հասցեում գտնվող, Արփինե Դավիթի Ծատուրյանին, Շուշանիկ Դավիթի Ծատուրյանին, Դավիթ Կամոյի Ծատուրյանին և Նունե Գառնիկի Սաղաթելյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակարանը՝ համաձայն ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի:
2. Վանաձոր քաղաքի Գ․ Նժդեհի փողոց թիվ 4 շենքի թիվ 1 և 2 հասցեում գտնվող տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ.
ա) 56․02քմ մակերեսով բնակարանի փոստային հասցեն՝ ք. Վանաձոր, Գ․ Նժդեհի փողոց, թիվ 4 շենք, թիվ 1 բնակարան (հատակագիծ թիվ 1).
բ) 39․67քմ մակերեսով բնակարանի փոստային հասցեն՝ ք.Վանաձոր, Գ․ Նժդեհի փողոց, թիվ 4 շենք, թիվ 2 բնակարան (հատակագիծ թիվ 2):