Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 584
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2018 թվականի N 584

ԳԵՎՈՐԳ ՎԱՐԱԳԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական ակտի առարկան (նկարագրական մաս).

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում Կարինէ Նորիկի Փոթինյանի 22.03.2018 թվականի թիվ 067/1687 դիմումի և ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 26.03.2018 թվականին տրված զեկուցագրի և արձանագրության հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` Գևորգ Վարագի Սահակյանի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու հիմքով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը (պատճառաբանական մաս).

Կարինէ Փոթինյանի 22.03.2018 թվականի թիվ 067/1687 դիմումի և Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 26.03.2018 թվականին տրված զեկուցագրի և արձանագրության համաձայն՝ Գևորգ Վարագի Սահակյանը (հասցե՝ ք. Վանաձոր, Մոսկովյան փողոց թիվ 3 տուն) ք. Վանաձոր, Գր. Լուսավորիչի փողոց թիվ 53 շենքի ճակատային մասով մինչև տանիք օդափոխության համակարգ է անցկացրել, որը ինքնակամ կառույց է հանդիսանում և համարվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք է: 

Կարինէ Փոթինյանի կողմից 21.02.2018 թվականին նույն հիմքով ներկայացվել էր նաև թիվ 067/1094 դիմում-բողոքը:

Համայնքի ղեկավարի կողմից 28.02.2018 թվականին ներկայացվել է թիվ 067/1530 գրությունը՝ առաջարկելով Գևորգ Սահակյանին 10-օրյա ժամկետում ապամոնտաժել  ք. Վանաձոր, Գր. Լուսավորիչի փողոց թիվ 53 շենքի ճակատային մասով մինչև տանիք, առանց համապատասխան թույլտվության, ինքնակամ կառուցած ծխատարը, որը չապամոնտաժելու դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության:

2018 թվականի  մարտի 22-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2018 թվականի ապրիլի 06-ին և ապրիլի 17-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին  վարչական վարույթի մասնակիցները չէին ներկայացել:

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան: Տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 2191-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինները իրենց իրավասության սահմաններում քննում են օրենսգրքի 1691-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Համայնքի ղեկավարը տեղական ինքնակառավարման մարմինների անունից նշված հոդվածի վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունի:

ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման համաձայն տվյալ ինքնակամ կառույցի համար անհրաժեշտ էր ստանալ ճարտարապետահատակագծային առաջադրանք:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 40-րդ, 154-րդ հոդվածի 1-ին մասով, 2191-րդ, 245-րդ, 279-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 30-րդ հոդվածի 1-ին մասով, 53-րդ, 58–60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշմամբ՝ որոշում եմ.

1. Գևորգ Վարագի Սահակյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար և նշանակել տուգանք՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:

2. Պարտավորեցնել Գևորգ Վարագի Սահակյանին տուգանքի գումարը վճարել Վանաձորի ՏԳԲ 900235401537 հաշվարկային հաշվին:

3. Պարտավորեցնել Գևորգ Վարագի Սահակյանին 10-օրյա ժամկետում ապամոնտաժել  ք. Վանաձոր, Գր. Լուսավորիչի փողոց թիվ 53 շենքի ճակատային մասով մինչև տանիք, առանց համապատասխան թույլտվության, ինքնակամ կառուցած ծխատարը:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է բողոքարկվել վարչական կարգով Վանաձոր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում։

6. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր Կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(47.77 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner