|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հոկտեմբերի 2019 թվականի N 1883 |
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՆԱՐԵԿԱՑԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 3Բ ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԱՎՏՈՏՆԱԿՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Անդրանիկ Բագրատի Մկրտչյանի դիմումը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «Է. Ապրեսյան» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի ա) ենթակետով՝ որոշում եմ. 1. Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 3բ հասցեում ինքնակամ կառուցված, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանող 18.3քմ արտաքին մակերեսով ավտոտնակի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի թվին չդասվող 21.3քմ մակերեսով հողամասի նկատմամբ` համաձայն հատակագծի: 2. Ճանաչել օրինական սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը: 3. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին` 5-օրյա ժամկետում դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում` սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված ավտոտնակի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար: 4. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետ Ս. Աբովյանին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկել սույն որոշման 1-ին կետում նշված ավտոտնակի ինքնակամ կառուցումը իրականացրած անձին ավտոտնակը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ: 5. Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 3բ հասցեում գտնվող ավտոտնակին տրամադրել փոստային հասցե՝ ք.Վանաձոր, Նարեկացի փողոց թիվ 3-4/7 ավտոտնակ: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(42.46 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|