Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 281-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2017 թվականի N 281-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱՅԻ ԹԻՎ 24-52/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Տիգրան Հովհաննեսի Պողոսյանի   դիմումը, Վանաձորի hամայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17032017-06-0018 վկայականը,  ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի  34.2 կետով և 35-րդ կետի զ/ ենթակետով՝  որոշում  եմ.

1. Վանաձոր քաղաքի  Տիգրան Մեծի պողոտայի  թիվ 24-52/1 հասցեում գտնվող,  Վանաձոր  համայնքի սեփականությունը ճանաչված 21.58քմ արտաքին  մակերեսով  ինքնակամ կառուցված մետաղական  ավտոտնակը, դրանով ծանրաբեռնված ու սպասարկման համար անհրաժեշտ  21.58քմ  մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, 10 տարի ժամկետով տրամադրել Տիգրան Հովհաննեսի Պողոսյանին: 
2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնին՝  Տիգրան Պողոսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով  կնքել 21.58քմ մակերեսով  ավտոտնակի՝  650 /վեց հարյուր հիսուն/ ՀՀ դրամ ամսական վարձավճարով  և 21.58քմ մակերեսով հողամասի՝ 520 /հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ ամսական վարձավճարով վարձակալության իրավունքի տրամադրման   պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.27 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner