Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 116
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N ՃՔ
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ ՃՔ


Զեկ. ՍՈՒՐԵՆ ԱԲՈՎՅԱՆ

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 74-րդ հոդվածի, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, 81-րդ հոդվածի 3-րդ մասով«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը տրամադրել մրցույթով կառուցապատման իրավունքով և սահմանել հողամասերի վարձավճարների մեկնարկային գները`

ա) Բնակելի նշանակության շինությունների համար
(10 տարի ժամկետով)

1ա.1 Մոսկովյան փողոց, թիվ 20-1/6 հողամաս  0,03207հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0268-ից,
հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է տարեկան  6414 դրամ: 

1ա.2 Տարոն-4 Սեբաստիայի նրբանցք թիվ 7  հողամաս  0,04հա, կադաստրային ծածկագիր – 06-001-115-ից,
հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է տարեկան  8000 դրամ

բ) Հասարակական սպասարկման օբյեկտների համար
(10 տարի ժամկետով)

1բ.1 Կ. Դեմիրճյան փողոց, թիվ 25-5/5 հողամաս  0,04364հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0268-ից,
հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 69824 դրամ:

1բ.2 Երևանյան խճուղի, թիվ  86/1-6 հողամաս  0,00336հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0763-ից,
հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 20160 դրամ:

գ) Ավտոտնակների համար
(10 տարի ժամկետով)

1գ.1 Իսահակյան փողոց, թիվ 4/1 հողամաս 0,0024հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0744-ից, 
հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 432 դրամ:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱԲՈՎՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner