Հիմք ընդունելով Օլգա Կոնստանտինի Պողոսյանի 30.01.2021թ. թիվ 1519 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27042021-06-0036 վկայականը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր քաղաքի Վ.Տերյան փողոց թիվ 14-1/14 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 31.39քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 27․17քմ) ավտոտնակը 65920 (վաթսունհինգ հազար ինը հարյուր քսան) դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ 31.39քմ մակերեսով հողամասը 92290 (իննսուներկու հազար երկու հարյուր իննսուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Օլգա Կոնստանտինի Պողոսյանին:
2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Օլգա Պողոսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր: