Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 933
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2019 թվականի N 933

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՀԱԿՈԲՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 85 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ,ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Էդիկ Վասիլի Լուարսաբյանի  դիմումը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն  որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի  29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «ա» ենթակետով` որոշում  եմ.

1. Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը Վանաձոր  քաղաքի Հակոբյան փողոցի թիվ 85 հասցեում ինքնակամ կառուցված, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պայմաններին համապատասխանող 55.05քմ արտաքին մակերեսով տնտեսական սենյակի, ծածկարանի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 395.5քմ մակերեսով հողամասի նկատմամբ` համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2. Ճանաչել օրինական սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ շինությունները:
3.  Փոխել Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոցի թիվ 85 հասցեում  գտնվող 395.5քմ հողամասի գործառնական նշանակությունը խառը կառուցապատման հողերից՝ բնակելի կառուցապատման հողերի:
4. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին` 5-օրյա ժամկետում դիմել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում` սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված տնտեսական սենյակի, ծածկարանի և դրանցով զբաղեցված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար: 
5. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետի պաշտոնակատար Ս. Աբովյանին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ինքնակամ կառույցն իրականացրած անձին գրավոր առաջարկել տնտեսական սենյակը, ծածկարանը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ:
6. Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոցի թիվ 85 հասցեում գտնվող գույքին տրամադրել փոստային հասցե` ք. Վանաձոր, Հակոբյան փողոց, թիվ 85 տնտեսական շինություն: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.04 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner