Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 156
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 923
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 ապրիլի 2020 թվականի N 923

ԿԱՌԼԵՆ ՀԵՆՐԻԿԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Կառլեն Հենրիկի Մկրտչյանի դիմումը և Վանաձորի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի հոկտեմբերի 17-ի «Ապօրինի զբաղեցրած բնակարանների հետագա տնօրինման հարցերը կանոնակարգելու մասին» թիվ 52-Ն որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 1997թ.-ի մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ` որոշում եմ.

1. Հանձնարարել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժնի գլխավոր մասնագետ Քաջիկ Թադևոսյանին՝ դիմելու ՀՀ  կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի թիվ 22 երկու սենյականոց բնակարանի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:

2. Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի թիվ 22 հասցեի երկու սենյականոց բնակարանը հատկացնել Կառլեն Հենրիկի Մկրտչյանին (ծնվ. 1965թ.), Արևհատ Վանիչկի Համբարյանին (ծնվ. 1963թ.), Արմեն Կառլենի Մկրտչյանին (ծնվ. 1990թ.) և Արեն Կառլենի Մկրտչյանին (ծնվ. 1994թ.):

3. Համայնքապետարանի աշխատակազմի բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող  բաժնի գլխավոր մասնագետ Քաջիկ Թադևոսյանին՝ Կառլեն Հենրիկի Մկրտչյանի, Արևհատ Վանիչկի Համբարյանի, Արմեն Կառլենի Մկրտչյանի և Արեն Կառլենի Մկրտչյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, 10 (տասը) տարի ժամկետով կնքել բնակարանի վարձակալության պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(125.79 Կբ)
(199.48 Կբ)
(199.24 Կբ)
(88.98 Կբ)
(219.89 Կբ)
(231.32 Կբ)
(127.94 Կբ)
(131.27 Կբ)
(147.92 Կբ)
(151.23 Կբ)
(41.70 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner