Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 8
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2019 թվականի N 8

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐՈՆ-2 ՔՇՀ-4 ԹԱՂԱՄԱՍ ԹԻՎ 2-10/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԽԱՆՈՒԹ-ՏԱՂԱՎԱՐԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՔՐԻՍՏԻՆԱ ԼՅՈՎԱՅԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Քրիստինա Լյովայի Վարդանյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1930547 և Քրիստինա Լյովայի Վարդանյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06062013-06-0020 վկայականները, Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի 11.05.2011թ. թիվ 721 որոշումը, 12.05.2011թ. համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին (մրցույթով) թիվ 150 պայմանագիրը, «Է.Ապրեսյան» ՍՊԸ-ի կողմից տրված ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր Տարոն-2 ՔՇՀ-4, 2-10/1 հասցեում գտնվող խանութ-տաղավարի շուկայական արժեքի գնահատման թիվ ԱԳ-100218 հաշվետվությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Վանաձոր համայնքի Տարոն-2 ՔՇՀ-4 թաղամաս թիվ 2-10/1 հասցեում գտնվող Քրիստինա Լյովայի Վարդանյանին կառուցապատման իրավունքով պատկանող, համաձայն Վանաձոր քաղաքի  գլխավոր հատակագծի լրամշակման նախագծի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 14.0քմ մակերեսով  հողամասը հողի կադաստրային արժեքով՝ 26796 (քսանվեց հազար յոթ հարյուր իննսունվեց) դրամով և դրա վրա գտնվող 10.96քմ մակերեսով խանութ-տաղավարը՝ համաձայն «Է.Ապրեսյան» ՍՊԸ-ի կողմից տրված հաշվետվության,  126000 (հարյուր քսանվեց հազար) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել  Քրիստինա Լյովայի Վարդանյանին:

2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել խանութ-տաղավարի և հողամասի առուվաճառքի պայմանագրի կնքման գործընթացը:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner