Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 34-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2018 թվականի N 34-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 146 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԹԻՎ 3 ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 01-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով այն փաստը, որ «Գուգ-Միք» ՍՊԸ-ի կողմից խախտվել է տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի 6.3 կետը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածով, 469-րդ հոդվածի 2-րդ մասով և 616-րդ հոդվածի 1-ին մասով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է.

1.Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի համայնքի ավագանու 2008 թվականի սեպտեմբերի 29-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող աղբատար մեքենաները վարձակալության հանձնելու մասին» թիվ 146 որոշումը՝ 2015 թվականի հունվարի 12-ին կնքված տրանսպորտային միջոցի վարձակալության թիվ 3 պայմանագիրը 2017 թվականի հունիսի 01-ի դրությամբ համարելով լուծված:

2.Եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին` «Գուգ-Միք» ՍՊԸ-ի հետ կատարել վերջնահաշվարկ:

3.Վանաձոր համայնքի ղեկավարին` «Գուգ-Միք» ՍՊԸ-ին ծանուցել պայմանագրից միակողմանիորեն հրաժարվելու մասին:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner