Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 166
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 120
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հոկտեմբերի 2018 թվականի N 120

«ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 15 ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վանաձոր համայնքի թիվ 15 Սուրբ Մարիամ Աստվածածին մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Մ.Սաղաթելյանի զեկուցագիրը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07062018-06-0032 վկայականը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի 25.12.2017թ. թիվ 04/181/18138-17 գրությունը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 09.07.2009 թվականի թիվ 808 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի 6-րդ կետի 4-րդ ենթակետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 5-3 հասցեում «Վանաձոր համայնքի թիվ 15 Սուրբ Մարիամ Աստվածածին մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կողմից օգտագործվող՝ Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող շինությունները և դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը անհատույց՝ անորոշ ժամկետով, օգտագործման իրավունքով տրամադրելու «Վանաձոր համայնքի թիվ 15 Սուրբ Մարիամ Աստվածածին  մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին:

2. Սույն որոշման 1-ին կետով «Վանաձոր համայնքի թիվ 15 Սուրբ Մարիամ Աստվածածին մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին հանձնվող գույքը  թույլատրել օգտագործել միայն նախակրթական ծրագրերի համար:

3. Արգելել դրանք փոխանցել 3-րդ անձի, օտարել, տալ վարձակալության կամ օգտագործման, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն առանց համայնքի ղեկավարի թույլտվության:

4. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել պայմանագրի կնքման գործընթացը:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner