Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 146
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N ԵՀ ԳԿ և Գ բաժին
 

ՆԱԽԱԳԻԾ ԵՀ ԳԿ և Գ բաժին


Զեկ. ՎԱՀԱԳՆ ԴԱՎԻԹԱՎՅԱՆ

2010ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԹԻՎ 557 ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 68 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ»ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ «ՎԱՆԱՁՈՐ» ՄԱՐԶԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Կարեն Դավթյանի դիմումը՝ լիազորված «Օրինաց երկիր» կուսակցության գլխավոր քարտուղար Վ.Բոլորչյանի կողմից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, 685-687 հոդվածներով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով`
Վանաձոր համայնքի ավագանին

Որոշում է՝

1.Վարդանանց փողոցի թիվ 47 շենքի առաջին հարկի 92.95քմ մակերեսով տարածքը, 5/հինգ/ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Օրինաց երկիր» կուսակցության «Վանաձոր» մարզային կազմակերպությանը՝ որպես Վանաձոր համայնքի ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության աշխատանքային գրասենյակ:  
2. 
Լուծել 2010 թվականի հոկտեմբերի 28-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության թիվ 557 պայմանագիրը:
3.
 Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2010թվականի սեպտեմբերի 23-ի «Օրինաց երկիր» կուսակցության «Վանաձոր» մարզային կազմակերպությանը տարածք հանձնելու մասին»  թիվ 68 որոշումը:
4.
 Վանաձոր համայնքի ղեկավարին` ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի  Լոռու մարզային  ստորաբաժանման կողմից ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը դադարեցնելուց հետո «Օրինաց երկիր» կուսակցության «Վանաձոր» մարզային կազմակերպության հետ կնքել ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԱԳՆ ԴԱՎԻԹԱՎՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner