Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 96
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 36-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2018 թվականի N 36-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 47/1-3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԸ ՎԱԶԳԵՆ ԱՐՇԱԿԻ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ-ի նախագահ Կ. Աղամյանի 24.01.2018 թվականի թիվ 108/407 գրությունը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20022018-06-0037 վկայականը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-687-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.                                                      

1. Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի թիվ 47/1-3 հասցեում գտնվող 86.73քմ ներքին մակերեսով արվեստանոցը՝ համաձայն  Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20022018-06-0037 վկայականի, 10 (տասը) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ՀՀ նկարիչների միության երկարամյա անդամ, բազմաթիվ հանրապետական և անհատական ցուցահանդեսների մասնակից, նկարիչ Վազգեն Արշակի Բադալյանին: 

2. Վանաձոր համայնքի ղեկավարին`Վազգեն Արշակի Բադալյանի հետ կնքել արվեստանոցի անհատույց օգտագործման պայմանագիր: 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner