Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 126
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 574
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2018 թվականի N 574

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 8Բ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ , <<ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ>> ՓԲԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱՆԿՈՄԱՏԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ>> ՓԲԸ <<Լոռի>> մասնաճյուղի կառավարիչ Ա.Դավթյանի գրությունը,   անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 1906192 վկայականը, Վանաձորի քաղաքապետի 2004թ. նոյեմբերի 09-ի թիվ 1086 որոշումը, 2004թ. նոյեմբերի 10-ի թիվ 502 հողատարածքի վարձակալության պայմանագիրը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածով և 76-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դ⁄ ենթակետով`որոշում եմ.

1.Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 8բ հասցեում գտնվող, <<ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող բանկոմատի զբաղեցրած, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը սահմանել մինչև 2028թ. ապրիլի 05-ը:
2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ <<ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ>> ՓԲԸ-ի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 7.6քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր՝ հողամասի յուրաքանչյուր 1.0քմ-ի համար վարձավճարի չափը սահմանելով ամսական 1200 /հազար երկու հարյուր/ դրամ:
3.  Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 8բ հասցեում գտնվող բանկոմատին տրամադրել նոր փոստային հասցե՝ ք.Վանաձոր, Մյասնիկյան փողոց, թիվ 8-2 բանկոմատ: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.09 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner