Հիմք ընդունելով Ալիկ Լևոնի Սահակյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27082020-06-0060 վկայականը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր քաղաքի Մ.Խորենացու փողոց թիվ 2-22/2 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 27.24քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 22.72քմ) ավտոտնակը 70830 (յոթանասուն հազար ութ հարյուր երեսուն) դրամով և դրանով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ 27.24քմ մակերեսով հողամասը 123240 (հարյուր քսաներեք հազար երկու հարյուր քառասուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Ալիկ Լևոնի Սահակյանին:
2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Ալիկ Սահակյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր: