Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2118
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2020 թվականի N 2118

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 52/2-10/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԼԵՎՈՆ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 10 ՀՈՒՆԻՍԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 834 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Լևոն Վոլոդյայի Սահակյանի դիմումը, Վանաձոր hամայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19102020-06-0007 վկայականը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի զ) ենթակետով՝ որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոց թիվ 52/2-10/2 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 27.6քմ մակերեսով ավտոտնակը և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ 28.0քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, 10 տարի ժամկետով, տրամադրել Լևոն Վոլոդյայի Սահակյանին: 

2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Լևոն Սահակյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի՝ 1.0քմ-ի համար ամսական 30 (երեսուն) ՀՀ դրամ վարձավճարով և հողամասի՝ 1.0քմ-ի համար ամսական 24 (քսանչորս) ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության պայմանագիր:

3. Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի քաղաքաքային համայնքի ղեկավարի 10 հունիսի 2010 թվականի «Լևոն Սահակյանի կողմից Մոսկովյան փողոցի թիվ 52/2-10գ հասցեում հողին ինքնակամ ամրակցված, Վանաձորի համայնքային սեփականություն հանդիսացող ավտոտնակը և հողամասը տրամադրելու մասին» թիվ 834 որոշումը՝ 17.06.2010թ. կնքված ավտոտնակի վարձակալության և համանքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 321 պայմանագիրը համարելով լուծված:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.22 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner