Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 226
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1379
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հուլիսի 2019 թվականի N 1379

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 64/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՇՈՏ ԳԱԳԻԿԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Աշոտ Գագիկի Պողոսյանի դիմումը, Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13062019-06-0036 և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15102018-06-0030 վկայականները, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի  1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով, 2-րդ մասով, ՀՀ  հողային  օրենսգրքի  3-րդ հոդվածի  1-ին  մասի  1-ին  կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով,  «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ  օրենքի 43-րդ  հոդվածի 1-ին մասի 4-րդ  կետով, «Քաղաքաշինության  մասին» ՀՀ  օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14  մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դ) ենթակետով՝ որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի թիվ 64/1 հասցեում գտնվող, Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագծի համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 21.0քմ մակերեսով հողամասը, հողի կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի ձևով 61740 (վաթսունմեկ հազար յոթ հարյուր քառասուն) դրամով օտարել Աշոտ Գագիկի Պողոսյանին՝ ավտոտնակ կառուցելու համար: 

2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին` Աշոտ Պողոսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 21.0քմ մակերեսով  հողամասի առուվաճառքի պայմանագիր:

3. Փոխել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի թիվ 64/1 հասցեում գտնվող 0.0021հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից՝ բնակելի կառուցապատման հողերի:

4. Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի թիվ 64/1 հասցեում գտնվող հողամասին տրամադրել նոր փոստային հասցե՝ ք.Վանաձոր, Երևանյան խճուղի, թիվ 64-25/1 հողամաս:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.59 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner