Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 85
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 160
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2019 թվականի N 160

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ինէքս» ՍՊԸ-ի կողմից 15.11.2019թ. տրված անշարժ գույքի գնահատման թիվ 11/15191 և թիվ 11/15192 հաշվետվությունները, ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագծերը, շինությունների բնութագրերը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել աճուրդով օտարվող հետևյալ գույքերի մեկնարկային գները՝

ա) Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Նարեկացու փողոց, թիվ 32/5 հասցեում գտնվող 341,42քմ մակերեսով հասարակական նշանակությամբ մասնաշենք՝ մեկնարկային գին սահմանելով 1530000 (մեկ միլիոն հինգ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ՝ «Ինէքս» ՍՊԸ-ի կողմից տրված հաշվետվության համաձայն և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ 0.09464հա մակերեսով (կադաստրային ծածկագիր -06-001-0257-0093) հողամաս՝ մեկնարկային գինը 1քմ հողամասի համար սահմանելով 1914 ՀՀ դրամ:

բ) Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Ուսանողական փողոց, թիվ 6-40 հասցեում գտնվող 281.84քմ մակերեսով հասարակական նշանակությամբ գրադարան՝ մեկնարկային գին սահմանելով 1280000 (մեկ միլիոն երկու հարյուր ութսուն հազար) դրամ՝ «Ինէքս» ՍՊԸ-ի կողմից տրված հաշվետվության համաձայն:

2. Վանաձոր համայնքի ղեկավարին` օրենքով սահմանված ժամկետներում և կարգով անցկացնել աճուրդով վաճառք:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner