Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 285
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 65
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունիսի 2021 թվականի N 65

13 ՀՈՒՆԻՍԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԻՎ 183 ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ «ՄԱՆԿԱՎԱՐԺ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մանկավարժ» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Ա․ Փոլադյանի 26․04․2021 թվականի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1873118 վկայականը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասով, 693-րդ հոդվածի 1-ին մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Լուծել 13 հունիսի 2011 թվականի ոչ բնակելի անհատույց օգտագործման թիվ 183 պայմանագիրը։

2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ կնքել պայմանագիրը լուծելու վերաբերյալ համաձայնագիր:

3․ Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Վանաձորի թիվ 5 մանկապարտեզի 2-րդ հարկի բացվածքի 100,48 քմ տարածքը 7 (յոթ) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Մանկավարժ» բարեգործական հասարակական կազմակերպությանը:

4․ Վանաձոր համայնքի ղեկավարին՝ «Մանկավարժ» բարեգործական հասարակական կազմակերպության հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր:

5․ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնին` սույն որոշման մեկ օրինակը ուղարկել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner